Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Հոգեկան և վարքի խանգարումներ

Անձի երկփեղկումը, այնուամենայնիվ, հիվանդություն է

Անձի երկփեղկումը, այնուամենայնիվ, հիվանդություն է

Գիտական աշխարհում երկար ժամանակ քննարկվում էր անձի երկփեղկման հարցը` «Ինքնության դիսոցիատիվ խանգարում»-ը: Գիտնականները չէին կարողանում ստույգ սահմանել՝ այս խանգարումը հիվանդություն է, թե երևակայության պտուղ, գրում է New Scientist-ը:

Ենթադրվում է, որ խանգարման զարգազմանը նպաստում է մանկական տարիքում ստացած հոգեկան տրավման: Բժիշկների խոսքերով, մասնավորապես, բռնությունը կարող է լինել է մինչև 4 տարեկանը: Հենց այդ տարիքում է երեխան սովորում տարանջատել իրեն մյուսներից:

Լոնդոնի Թագավորական Քոլեջի գիտնականները փորձ են անցկացրել` սկանավորել են այդ խախտմամբ տառապողների և ուղղակի երևակայելու հակվածություն ունեցող մարդկանց ուղեղները: Այնուհետև նրանց խնդրել են հիշել ինչ-որ տհաճ իրադարձություն: Ընդ որում, նշված իրադարձության մասին գիտեր միայն մի «անձ» (խանգարմամբ տառափող մարդկանց մոտ հենց այդպես էր, իսկ 2-րդ խմբին ուղղակի խնդրել են պատկերացնել):

Սկանավորման արդյունքները լիովին տարբերվել են: Առողջ մարդիկ չեն կարողացել կրկնել հիվանդների ակտիվության սխեման, նույնիսկ երբ պատկերացրել են, որ իրենք ունեն 2-րդ ինքնություն: Հետևավաբար, «ինքնության դիսոցիատիվ խանգարումը» հիվանդություն է, եզրակացրել են մասնագետները:

Սկզբնաղբյուր. tert.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ